ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մենք ունենալու՛ ենք արժանապատիվ, հայրենասեր, պետականամետ և ազգընտիր վարչապետ

Մենք ունենալու՛ ենք արժանապատիվ, հայրենասեր, պետականամետ և ազգընտիր վարչապետ
13.06.2025 | 19:40

Հայաստանի կառավարությունը թալանչիների ու հողատուների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են ռուսական հետք տեսնել։

Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ «ռուսական» փաստարկ են օգտագործում որպես իրենց հայրենադավությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց։

Այս մեթոդն օգտագործողները այդ թվում արտաքին ուժերին հնարավորություն են տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել և Հայաստան պետությունը պահել փակուղու մեջ և վտանգված, ինչպես այսօր է։

Հայաստանի զարգացումը և անվտանգությունը չցանկացող ցանկացած ուժի համար նվեր են մեր պետությունը պղծած Նիկոլ Փաշինյանը և մյուս նիկոլականները։

Ոմանք հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանի պաշտպանության դիրքերից։ Ի՞նչն եք պաշտպանում, ու՞մ եք պաշտպանում. դավաճանությունը, հողատվությունը, հակահայությունը․ այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ եւ դուք շանս չունեք։

Հայաստանի Հանրսպետության իշխանությունը վերադարձվելու է հայ ժողովրդին։

Նիկոլ Փաշինյանը պետք է ազատի կառավարության շենքը։

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ․Գ․

Շատերն ուզում են հիմնավորել, թե ես նոր վարչապետի թեկնածու ունեմ։ Ցավոք, վարչապետի թեկնածու չունեմ։ Վարչապետի նկարագիր ունեմ,

մարդ, ով հավատում է Աստծուն,

մարդ ով հայրենասեր է և ունի պետական մտածելակերպ,

մարդ, ով ով չի կռանում թուրքի ու ադրբեջանցու առջև, մարդ, ով պահպանում է ազգային արժեքները, հզորացնում է բանակը, չի ուրանում Արցախը և չի հրաժարվում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից։

Եվ մենք ունենալու՛ ենք արժանապատիվ, հայրենասեր, պետականամետ և ազգընտիր վարչապետ։

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ